Հայ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվականը։


Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը:


Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:


Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: